Օմանի արտգործնախարարը հայտարարել է, որ Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլը տեղի կունենա հաջորդ ուրբաթ՝ Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները Թեհրանի միջուկային ծրագրի և ԱՄՆ-ի պատժամիջոցների վերացման վերաբերյալ չորս փուլ են անցկացրել Օմանի մայրաքաղաք Մասկատում և Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Բացի այդ, Իրանը, Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան ուրբաթ բարձր մակարդակի հանդիպում են անցկացրել Ստամբուլում։               
 

ՀՀԿ-ականները 300 առաջարկ ունեն

ՀՀԿ-ականները 300 առաջարկ ունեն
02.09.2015 | 12:15

ՀՀԿ-ական պատգամավորներն ավելի քան 300 առաջարկ ունեն սահմանադրական բարեփոխումների նախագծի մասնագիտական հանձնաժողովին՝ բովանդակայինից մինչև խմբագրական: Այսօր ՀՀԿ խմբակցության անդամները երկու հանդիպում կունենան հանձնաժողովի հետ՝ 6- հոգանոց խմբերով: Մասնագիտական հանձնաժողովի անդամների հետ հանդիպող պատգամավորներն են` Հովհաննես Սահակյան, Գագիկ Մինասյան, Խոսրով Հարությունյան, Արտակ Զաքարյան, Մարգարիտ Եսայան, Լեռնիկ Ալեքսանյան, Արայիկ Հովհաննիսյան և այլք: Վահրամ Բաղդասարյանը նորից ընդգծեց, որ երկրորդ փուլի հետ կապված, 100- տոկոսանոց համամասնական ընտրակարգի՝ ռեյտինգային, թե այլ, որևէ առաջարկ չի լինելու, քանի որ Սահմանադրության տեքստում ոչինչ չի փոխվելու, փոփոխությունը լինելու է Ընտրական օրենսգրքում:

Դիտվել է՝ 1572

Մեկնաբանություններ